Նախկին պատգամավորի որդին, ով առևանգել էր Արարատում հայտնի գործարարի Prado-ն, հիվանդանոցից փախել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Screenshot 2023-02-14 193135
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի), ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից (բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի) գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչների հետ, բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Գևորգյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են երեկ՝ փետրվարի 13-ին, Արարատի մարզում առևանգված Toyota Land Cruiser Prado-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։

Պարզվել է՝ VAZ 2104-ը վարել է Արարատի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արթուր Ղազարյանը, ինչի հետևանքով վերջինս և նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արթուր Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» ԲԿ։

Պարզվել է, որ ավտոմեքենան, ըստ «Արարատ» գինու և կոնյակի գործարանի տնօրեն՝ 66-ամյա Արմեն Սարգսյանի հայտարարության, Toyota-ն առևանգել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Գևորգյանը, ով այնուհետև ստացված օպերատիվ տեղեկություններով՝ նույն օրը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն, երբ նա իմացել է, որ ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Սերոբ Եղիազարյանի և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ռոման Միսակյանի ստացված օպերատիվ տեղեկություններով ինքը գտնվում է հիվանդանոցում, այնտեից դիմել է փախուստի։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ