«Դիլիջան ազգային պարկ»-ում փայտ հավաքելիս կոճղը դիպել է 68-ամյա տղամարդու գլխին․ նա մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

e1e3ebf5a69afd53fffbda8e95c6b70b.jpg
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 17-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում, գրում է Ժամը 14։20-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Գոշ լճի  մոտ քաղաքացու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ազատյանի գլխավորությամբ։ 

Տեղում ոստիկաններին Տավուշի մարզի բնակիչ՝ 15-ամյա տղան հայտնել է, որ նույն օրը, ժամը 14։10-ի սահմաններում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Գոշ» տեղամասի 4-րդ պահաբաժնի՝ Գոշի լճի հարակից տարածքում փայտ հավաքելու ժամանակ փայտի կոճղը գլորվել և դիպել էի իր հետ այնտեղ գտնվող Տավուշի մարզի բնակիչ՝ 68-ամյա Ռոբերտ Զ-ի գլխին։ Տղան հայտնել է նաև, որ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Ռոբերտ Զ-ն, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած երեխան մահացածի թոռնիկն է։ 

--00—ԶՀ