Պապիկյանը՝ մուրացկանի գլխարկը ձեռքին, բանակը զինելու փոխարեն դասալիքներից փող է հավաքում

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

Պապիկյանը՝ մուրացկանի գլխարկը ձեռքին, բանակը զինելու փոխարեն դասալիքներից փող է հավաքում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

Արշակյանի համոզմամբ, օրհասական այս իրավիճակում մենք պետք է համախմբվենք մեր ռազմաքաղաքական ղեկավարության շուրջ, մասնավորապես՝ Փաշինյանի, քանի որ հենց նա է մեր գլխավոր հրամանատարը։

Արշակյանի կարծիքով, Հայաստանը բավարար ներուժ ունի դիմագրավելու ադրբեջանական ագրեսիային, իսկ դրա համար համախմբում և միասնականություն է անհրաժեշտ։ 

 

   --00—ԱՊ