Իրանական ԶԼՄ. Անկարան Սիրիայի ընդդիմությանը պահանջել է լքել Թուրքիայի սահմանները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

դֆսդ

Անկարան իր կողմից հովանավորվող սիրիական ընդդիմությանը խնդրել է դադարեցնել իր գործունեությունը Թուրքիայի տարածքում: Այդ մասին հայտնում է  իրանական  Tasnim լրատվական գործակալությունը: Վերջինիս տեղեկություններով, այդ ամենը կապված է Թուրքիայի Սիրիայի կառավարությունների միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման հետ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Իրանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք անանուն պաշտոնյան Անկարայի աջակցությունը վայելող սիրական ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ակնարկել է, որ Անկարան մտադիր է կարգավորել հարաբերությունները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հետ: Ընդդիմադիր գործիչներին կոչ է արվել լքել Թուրքիան և իրենց գործունեությունը շարունակել այլ երկրում: 

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել էր Անկարայի կողմից հովանավորվող սիրիական ընդդիմության որոշ առաջնորդների հետ: 

Իսկ մի քանի շաբաթ առաջ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը և կուսակցության մի խումբ անդամներ մինչև օգոստոսի վերջ կարող են այցելել Դամասկոս՝ ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ 

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Բաշար ալ-Ասադը կարող են հեռախոսազրույց ունենալ: Ըստ տեղեկությունների՝ այդ առաջարկությունն արվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։

--00—ԻԴ