Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ԳԱԱ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

81c1ad6d-4f66-41c7-b9a4-1c160636362a.jpg

Օգոստոսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին:

Վեհափառ Հայրապետը և ՀՀ ԳԱԱ նախագահը գոհունակությամբ անդրադարձել են Հայ Եկեղեցու և Գիտությունների Ազգային Ակադեմիայի միջև ձևավորված գործակցությանը, ինչպես նաև Ակադեմիայի արձանագրած մեծ դերակատարությանը Հայաստանում հիմնարար գիտությունների տարբեր ճյուղերի զարգացման գործում։
Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել ԳԱԱ նախագահին, Ակադեմիայի անդամներին ու գիտության նվիրյալներին, որոնք շարունակում են ազգային գիտական այս հաստատության լավագույն ավանդույթները և իրենց գիտելիքներն ու փորձառությունը ծառայեցնում ի նպաստ հայրենիքի շենացման ու հզորացման։

Զրուցակիցները կարևորել են առկա մարտահրավերների պայմաններում երիտասարդ սերնդի մեջ ազգային-հոգևոր արժեհամակարգի ամրապնդումը, հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձրացումը, նաև երիտասարդ գիտնականների ներուժի բացահայտումը և գիտական գործունեության խթանումը։

--00—ԶՀ