Բնակչուհին տանիքի մաքրման ժամանակ ինքնաձիգ է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

ю

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 28-ին բաժին է ներկայացել Դավիթաշեն թաղամասի մի բնակչուհի և հայտնել, որ տանիքի մաքրման ժամանակ հայտնաբերել է ինքնաձիգ:

Ոստիկանությունից հայտնում են, որ Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը նշված տան տանիքում հայտնաբերել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և առանց փամփուշտների պահեստատուփ:

Տանտիրուհին հայտնել է, որ ինքնաձիգը պատկանել է Արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ հորեղբորը:

Կատարվում է նախաքննություն:

--00--ԱՀ