Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե չնշանակի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

ֆդֆ

Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե չնշանակի... Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Կամ իրենք կարող են պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, բայց ամբողջ միջազգային հանրությունն արտահայտի այլ կարծիք` առ այն, որ երկարատև խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհրաժեշտություն է:

Այսինքն, արձանագրված է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դրա շուրջ ստեղծված հակամարտություն, առանց որի կարգավորման շատ հեռու կլինենք խաղաղությունից:

Ռազմական հաջողությունը կուրացնում է, իսկ հետո անհաջողությունների հիմք դառնում:

--00—ԻԴ