Ադրբեջանն իր վերջին բոլոր գործողություններով նոր պատերազմ սադրելու փորձեր է կատարում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

էդմոն

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի կողմից Սյունիքում այսօր տեղադրված ցուցանակը սադրանքների գագաթնակետն է։

Ադրբեջանն իր վերջին բոլոր գործողություններով նոր պատերազմ սադրելու փորձեր է կատարում:

Մենք ունենք այնքան իմաստնություն, որ խուսափենք նոր պատերազմից և սադրիչ գործընթացները հետ մղենք:

Զգոնություն և սթափ դատողություն պետք է ցուցաբերել, կանխել սադրանքները և գործընթացները վերադարձնել բանակցային սեղանի շուրջ հաղորդակցության ֆորմատի»:

--00--ԱՀ