Ոճրագործն իր առաքելությունը չի ավարտել․․․Մետաքսե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

մետաքսե

Ուժեղ ենք, պինդ ենք, չենք թուլանում, չենք ընկճվում, իրականությունից կտրված չենք...որովհետև...մեր սրտերում, հոգում և գիտակցության մեջ մնացել է պատերազմը, մեր ականջներում չի դադարում արկերի պայթյունը, մեր աչքերում դաջված է պատերազմի ողջ պատկերը. առաջին զոհերի հուղարկավորությունը Եղբայրական հուշահամալիրում...ամեն օր դավադրաբար հանձնվող Հայրենիքը...անքնությունից ուռած աչքերով, բայց հանդարտ ու բարի դեմքերով գիշեր-ցերեկ վիրահատող բժիշկները...գլխավերևում անդադար թռչող աթս-երը, որդի կորցրած հայրերը՝ մի բուռ դարձած, լուռ արտասվելիս...գիտակցումը, որ էլ չես դիմանում, չես ուզում, չես կարո՜ղ... Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է  Արցախի Խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ։                     

Ինչը՞ վերլուծեմ, արհավիրքի հեղինակի՞ն, սպանդը իրականացնողի՞ն, թուրքի գործակալի՞ն, Արցախն ու Հային ատողի՞ն... Չէէէ, ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Ոճրագործը իր առաքելությունը չի ավարտել, նա երեկ չորս ժամ նոր պատերազմի էր նախապատրաստում...

Արցախի ամեն միլիմետրը մեր քաջորդիների արյամբ ողողելը չարդարացրեց նրա հույսերը...։

--00—ԻԴ

Տեսանյութեր