Արցախում տոնական շունչ չկա, անգամ դիմավորել բառը չենք ասում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է, որ այս օրերին Արցախում տոնական շունչ չկա, տեղացիներն անգամ դիմավորել բառը չեն ասում: 24News-ի հետ զրույցում նշում է՝ հունվարի մեկին լինելու ենք Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում:

«Ամեն մի համայնք տարբեր կերպ է հարգելու մեր եղբայների, հայրերի ու որդիների հիշատակը: Ստեփանակերտցիներն, օրինակ, ի նշան հարգանքի ու երախտագիտության՝ օդապարիկներ են բաց թողնելու: Արցախցին տոնական սեղան չի գցելու, տոնածառներ տներում չեն դնելու: Բայց արցախցին չկոտրվող է, նա ապրելու է այն հույսով ու հավատով, որ հայրենիքն անպայման հետ է բերելու»,- հավելում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ