Զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ․ նպատակը դաշտային դիմացկունության ամրապնդումն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

նկար

Հունիսի 22-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժարաններից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Զորավարժության անցկացման նպատակն էր մարտավարական բարդ պայմաններում պաշտպանության կազմակերպման և գումարտակի ներդաշնակման կարողությունների զարգացումը, զինծառայողների մասնագիտական հմտությունների, դաշտային վարժվածության և դիմացկունության ամրապնդումը։

--00—ԼՄ