Բացահայտվել է Նորատուսում կատարված բնակարանային գողությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 7, 24News

Հունիսի 2-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցներով բացել են Նորատուս գյուղի Մամիկոնյան փողոցի առանձնատան պատուհանը և գողացել գազի կաթսա, ջեռուցման 28 մարտկոց և հեռուստացույց:

Գողությունը բացահայտելու ուղղությամբ բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին տեղեկություններ, որոնց ստուգման նպատակով ՔՈԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները ձեռնարկեցին համատեղ միջոցառումներ։ Ճշտվեց հանցագործության ենթադրյալ կատարողի ինքնությունը։

Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 3-ին 23-ամյա երիտասարդը ներկայացավ ոստիկանության Գավառի բաժին։ Նա հայտնեց, որ մայիսի լույս 29-ի գիշերը մտել է նշված առանձնատուն ու գողություն արել։
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--00--ԱՀ