Արտակ Բեգլարյանի հարցազրույցի հրապարակումից ժամեր անց «ՌԻԱ Նովոստին» Ադրբեջանում արգելափակվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

1

Հունիսի 4-ին «ՌԻԱ Նովոստին» Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ ընդհարձակ հարցազրույց էր հրապարակել, որից ժամեր անց Ադրբեջանում արգելափակվել է ռուսական նշված լրատվամիջոցի հասանելիությունը, հայտնում է Ռիա նովոստին:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաստատում է, որ արգելափակման պատճառը բացառապես լարտվամիջոցին Արտակ Բեգլարյանի տված հարցազրույցն էր, և այն, որ ռուսական մեդիադաշտի առաջատար լրատվամիջոցը մի քանի անգամ օգտագործվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումը։

«Լրատվական գործակալությունը հերթական անգամ կասկածի տակ է դրել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ ժամանակավորապես ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի տարածքը անվանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իսկ Արտակ Բեգլարյանին՝ պետական նախարար», -հայտնել է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարությամբ է հանդես եկել. «Այն, ինչ ռուսական պետական գործակալությունը տարածում է՝ ուղղված Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը», քարոզում է «անջատողական տրամադրություններ», չի համապատասխանում 2 երկրների եղբայրական հարաբերությունների ոգուն, ըստ այդմ՝ լուրջ ափսոսանք է առաջացնում։ «ՌԻԱ Նովոստի»-ի այդ «սադրիչ» հայտարարությունների տարածումը ստվերում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Ռուսաստանի ջանքերը»,-հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

--00—ԼՄ