Սենեգալում 11 նորածին է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

1084262.jpg

Տասնմեկ նորածին է զոհվել Սենեգալի հիվանդանոցում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է երկրի նախագահ Մակի Սալը:

«Ես հենց նոր ցավով ու սարսափով իմացա հրդեհի հետեւանքով 11 նորածինների զոհվելու մասին, որը բռնկել էր Տիվաուանի հիվանդանոցի նեոնատոլոգիայի բաժանմունքում…»,-գրել է նա Twitter-ում:

Նախագահը ցավակցություն է հայտնել մայրերին եւ զոհված մանկիկների ընտանիքներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

--00--ՀԶ