Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարը կսկսի Վախթանգ Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

բռնցքամարտ ԵԱ Վախթանգ

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մրցութային առաջին օրը՝ մայիսի 23-ին, մենամարտերը կմեկնարկեն ժամը 18։00-ից: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգա 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, որը մեկնարկային մենամարտում կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիևսկու հետ, փոխանցում է armsport․am-ը։

Ընդհանուր առմամբ այսօր կկայանա 12 մենամարտ։

Երեկ կայացել է նաև բռնցքամարտի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը: Հայ մարզիկներին բաժին են հասել հետևյալ մրցակիցները՝

48 կգ
Բարեղամ Հարությունյան – Սախիլ Ալախվերդովի (Վրաստան)
51 կգ
Արթուր Հովհաննիսյան – Աթիլլա Բերնաթ (Հունգարիա) և Մոլինա Սալվադոր (Իսպանիա) զույգի հաղթող
54 կգ
Ջանիկ Սահակյան – Ելմիր Նաբիև (Ուկրաինա)
57 կգ
Արթուր Բազեյան – Ալեն Ռահիմիչ (Բոսնիա և Հերցեգովինա) և Բաթուհան Չիֆթչի (Թուրքիա)
60 կգ
Կարեն Տոնականյան – Ռոլանդ Վերես (Հունգարիա)
63.5 կգ
Հովհաննես Բաչկով – Ջոզեֆ Թայերս (Անգլիա) և Բրենդան Մաք-Քարթի (Իռլանդիա) զույգի հաղթող
67 կգ
Գուրգեն Մադոյան – Կարլ Բենիամին Էրիկսոն (Ֆինլանդիա)
71 կգ
Նարեկ Զախարյան – Թեքեքս Միքալ (Սլովակիա)
75 կգ
Վախթանգ Հարությունյան – Բարտոշ Գոլեբիեվսկի (Լեհաստան)
80 կգ
Համբարձում Հակոբյան – Քոսիան Դմիտրի (Մոլդովա)
86 կգ
Ռաֆայել Հովհաննիսյան – Ստեֆանով Դիմիտրով Կրիստյան (Բուլղարիա)
92 կգ
Նարեկ Մանասյան – Միխալեկ Դավիդ (Սլովակիա)
92+ կգ
Դավիթ Չալոյան – Յուրայ Սոլիդա (Բոսնիա և Հերցեգովինա) և Ալգիրդաս Բանիուլիս (Լիվտա) զույգի հաղթող:

Հիշեցնենք, որ առաջնության մարտերը տեղի կունենան մայիսի 23֊ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

--00--ԱԱ