Պուտինն «ինքնասպանություն» է անվանել ռուսական պաշարներից Եվրոպայի հրաժարումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Պուտին Եվրոպա նավթ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները կանեն ամեն ինչ փոփոխված պայմաններում ազգային էներգետիկ ընկերությունների աշխատանքը կազմակերպելու համար։

Կրեմլի ղեկավարի խոսքով, համաշխարհային տնտեսության հիմնական խնդիրը Արևմուտքի անմիտ քաղաքականությունն է։

«Ուկրաինայի շուրջ այսօր տեղի ունեցող ամեն ինր կապված է Արևմուտքի քաղաքականության հետ»,- համոզված է Պուտինը։ Նրա պնդմամբ, Եվրոպան քաղաքական դրդապատճառներով և ամերիկյան դաշնակցությամբ պայմանավորված նոր պատժամիջոցներ է սահմանում նավթագազային շուկայում։

«Եվրոպական երկրները խնդիր են դրել՝ հրաժարվելու ռուսական էներգակիրներից՝ ուշադրություն չդարձնելով սեփական տնտեսությանը պատճառվող վնասին»,- նշել է Ռուսաստանի առաջնորդը։

Ռուսաստանը պետք է հոգուտ իրեն վերածի արևմտյան երկրների չմտածված, քաոսային քայլերը նավթային շուկայում, ընդգծել է Պուտինը։

--00--ԱԱ
 

Տեսանյութեր