Երևանում 22–ամյա երիտասարդը մոպեդով վրաերթի է ենթարկել հետիոտնին. երկուսն էլ հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News

ю

Երևանում այսօր՝ ժամը 16:05-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 22-ամյա Յուրա Միրզախանյանը իր վարած Hօnda մակնիշի մոպեդով Սաֆարյան փողոցում՝ թիվ 4/2 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել  հետիոտն, 30-ամյա Ծովինար Ենգիբարյանին, ինչից հետո մոպեդը կողաշրջվել է, հայտնում է shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածն ու մոպեդավարը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱՀ