Ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

f6246fc30c8e74_6246fc30c8eb4.thumb_.jpg

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը 6:5 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին` դուրս գալով կիսաեզրափակիչ:

Մինչ այդ Ամոյանը 5:1 հաշվով հաղթել էր սլովակ մրցակցին, իսկ դրանից առաջ, 2 րոպեից քիչ ժամանակ օգտագործելով, 9:0 հաշվով հաղթանակի էր հասել մեկնարկային գոտեմարտում:

--00—ՀԶ