Երևան-Սևան ճանապարհին 23-ամյա վարորդը Hyundai Sonata-ով վթարի է ենթարկվել. shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Երևան-Սևան ճանապարհին 23-ամյա վարորդը Hyundai Sonata-ով վթարի է ենթարկվել. shamshyan.com

Այսօր՝ մարտի 24-ն, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Վահե Մարգարյանն իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Արծվի թևերի մոտ ընկել է սահքի մեջ և վթարի ենթարկվել։

Ըստ նախնական  տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Իսկ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, քանի որ ճանապարհը սպասարկող ընկերությունը չի կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՀԶ