Երևան-Սևան-Իջևան ճանապարհին վթարի դեպքով հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News  

վթար

2021թ. մայիսի 21-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «VAZ 21723-110-01» մակնիշի և «ZIL MMZ-554M» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «VAZ 21723-110-01» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին անզգուշությամբ պատճառվել է մահ։

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասով:

Կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաքիմիական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ։
 

Նախաքննությունը շարունակվում է։ 

--00—ՄՀ