Քարշակման ժամանակ քարշակը կոտրվել է, DAF բեռնատարը, մոտ 200 մետր գլորվելով, հայտնվել է ձորում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

․

Այսօր՝ ժամը 14:15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 160-րդ կմ հատվածում՝ «Գանձասար» ռեստորանային համալիրի մոտ, Շիրակի մարզի բնակիչ, 62-ամյա Մարատ Հակոբյանի վարած  DAF մակնիշի բեռնատարի  առանց կցորդիչի բեռնատար հատվածը  կոշտ քարշակման ժամանակ  մոտ 200 մետր գլորվել է ձորը, տեղեկացնում է shamshyan.com–ը: 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝  DAF-ը КамАЗ բեռնատար մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ,  29-ամյա Սուրեն Մակարյանը քարշակով տեղափոխելիս է եղել, երբ ոլորանապտույտ հատվածում քարշակը կոտրվել է, ինչից հետո DAF-ը գլորվելով՝ հայտնվել է ձորում: DAF-ի վարորդը եղել է КамАЗ ի վարորդի հետ:

--00--ԱՀ