Երևանում քարշակի վրայից Mercedes-ը պոկվել ու բախվել է Toyota-ին, Toyota-ն էլ Mazda-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News 

հասարակական

Հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Րաֆֆու փողոցում քարշակ ավտոմեքենայի վրայից վթարված Mercedes մակնիշի ավտոմեքենան ընկել է ու հարվածել Toyota մակնիշի ավտոմեքենային, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով, Toyota-ն էլ, հետ ընթանալով, բախվել է Mazda մակնիշի ավտոմեքենային։

--0--ԿԿ