Flyone Armenia-ն մարտի 1-ից մեկնարկել է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Flyone Armenia ավիաընկերությունը մարտի 1-ից մեկնարկել է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը: Այդ մասին ասված է Flyone Armenia-ի Ֆեյսբուքի էջում:

«Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։

Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրել է խորհրդանշական ժապավենը և մեկնարկի կապակցությամբ նշել. «Այսօր միասին տալիս ենք դեպի Մոսկվա Flyone Armenia ավիաընկերության կանոնավոր թռիչքների մեկնարկը: Այս իրադարձությունը մեզ համար մեծ կարևորություն ունի, և ընկերությունը նախատեսում է առաջիկայում ավելացնել թռիչքների հաճախականությունն ու քանակը»։

--00--ԱՀ