FLYONE ARMENIA-ն Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթներն այսօրվանից կիրականացնի ամեն օր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

 

տռռեգտեռգ

Երևան-Մոսկվա-Երևան երթուղով FLYONE ARMENIA ավիաընկերության չվերթները մարտի 17-ից կիրականացվեն ամենօրյա հաճախականությամբ:

Ընկերությունից  հայտնում են, որ Երևան-Մոսկվա-Երևան չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Երևան- Մոսկվա- Երևան երթուղով FLYONE ARMENIA ավիաընկերության կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկը տրվել է 2022թ. մարտի 1-ին:

Ներկայում FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում դեպի Մոսկվա, Ստամբուլ և Լիոն:

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

--00--ՍԳ