Վաղ առավոտից Կիևում պայթյուններ են հնչել․ այրվել է բազմաբնակարան շենք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

․

Վաղ առավոտից Կիևի տարբեր շրջաններում պայթյուններ են լսվել 4։22-ից սկսած։ Այրվել է բազմաբնակարան շենք։ Այս մասին հատնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը։

Ուկրաինայի ՆԳՆ փոխնախարար Անտոն Գերաշենկոն տեղեկացրել է, որ հարվածները հասցվում են թևավոր կամ բալիստիկ հրթիռներով։  Մասնավորապես հաղորդվում է Պեչերսկի, Գոլոսեևսկի, Պոզնյակի շրջաններում պայթյունների մասին։

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԱՀ