Ղրիմի իշխանությունները հաղորդել են Ուկրաինայի սահմանին պայթյունների ու կրակոցների մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ղրիմ

Ղրիմում Ուկրաինայի հետ սահմանին ռմբակոծություններ են լսվում: «Բոլոր գործողությունները, ողջ օպերացիան տեղի Է ունենում սահմանակից պետության տարածքում: Պայթյունների եւ կրակոցների ձայները լսվում են մերձսահմանային տարածքում»,-ասել Է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը՝ հանդես գալով «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի վաղ առավոտյան հայտարարել Է Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին: Ակսյոնովը ժամանել Է թերակղզու հյուսիսի ռուս-ուկրաինական սահման եւ արձանագրում Է մեքենաների մեծ հոսք, որոնք շարժվում են տարածաշրջանի կենտրոնական մասի կողմը: «Այսօր ես մեքենայով շրջում Էի եւ տեսա, որ Արմյանսկից ու Կրասնոպերեկովսկից ընդառաջ Է գալիս մեքենաների մեծ հոսք: Ղրիմցիների ցանկությամբ՝ ով իրեն ավելի հանգիստ կզգա, կարող Է մեկնել դեպի տարածքի խորքը:

Բայց կրկնում եմ՝ քաղաքացիների կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում»,-Ակսյոնովը լրագրողներին ասել Է հինգշաբթի օրը: Նրա խոսքով՝ «ոչ մի արկ, ոչ մի ական, ոչ մի գնդակ Ղրիմի տարածք չի ընկել եւ չի ընկնի»: Ակսյոնովը նաեւ հերքել Է շարժական կապի անջատումը, որի մասին գրում են սոցցանցերում: Խոսելով փախստականներին ընդունելու պատրաստակամության մասին՝ նա ճշտել Է, որ խոսքը «սահմանակից պետության տարածքից» բոլոր անձանց մասին Է: Ղրիմի մերձսահմանային շրջաններում փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները:

Պատրաստվում են Ուկրաինայից փախստականների ընդունման կետեր, առաջին երկուսը կհայտնվեն Արմյանսկում: Ակսյոնովի խոսքով՝ սահմանի մոտ լսվում են կրակոցներ, բայց տեղի բնակիչներին ոչինչ չի սպառնում: Այս տարածքից հեռանալ ցանկացողների համար կկազմակերպվեն ավտոբուսային լրացուցիչ երթեր։

--00—ՄՀ