Սրա դեմն առեք, այլ ոչ թե տեսախցիկների առաջ Լուկաշենկոյին կամ ընդդիմությանը պատախանեք․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Շարմազանով

Թուրքերի ծրագիրը չի փոխվել։ Ավելին. նրանց կարծիքով հիմա այն իրականացնելու հարմար ժամանակն է։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել․

«Թուրքերից «դրական ազդակներ» ստացողներին հիշեցնեմ 1918-ի Բաթումի կոնֆերանսում թուրքական պատվիրակության ղեկավար Վեհիբ փաշայի ինքնախոստովանությունը.

«Ճակատագիրը Թուրքիային արևմուտքից դեպի արևելք է քշում։ Մենք հեռացել ենք Բալկանից, հեռանում ենք նաև Աֆրիկայից, բայց մենք պետք է տարածվենք դեպի արևելք՝ այնտեղ մեր արյունն է, մեր կյանքը և մեր լեզուն։ Սա տարերային բեռ է, մեր եղբայրները գտնվում են Բաքվում, Դաղստանում, Թուրքմենստանում և Ադրբեջանում։ Մեզ ճանապարհ է պետք դեպի այնտեղ, իսկ դուք՝ հայերդ, կանգնած եք մեր ճանապարհին։ Պահանջելով Վանը՝ դուք փակում եք մեր ճանապարհը դեպի Պարսկաստան, պահանջելով Նախիջևանը և Զանգեզուրը՝ դուք խոչընդոտ եք դառնում մեր ճանապարհին դեպի Քուռ հովիտ և Բաքու։ Կարսը և Ախալցխան փակում են Ղազախ և Գյանջա տանող մեր ճանապարհը։ Դուք պետք է քաշվեք մի կողմ և զիջեք մեզ ճանապարհը։ Ահա թե ինչում է մեր վեճը․..»։

Ալ. Խատիսյան. Հայաստանի Հանրապետության առաջացումն ու զարգացումը, Աթենք 1930, էջ 70, (հայերեն լեզվով) մեջբերում Ա. Մ. Պողոսյան, Կարսի մարզը Ռուսաստանի կազմում, էջ 264:

Հ.Գ. Թուրքերի ծրագիրը չի փոխվել։Ավելին .նրանց կարծիքով հիմա այն իրականացնելու հարմար ժամանակն է,քանի որ Հայաստանում իշխում է ապազգային ,անատամ ու իրենց օրակարգով շարժվող կապիտուլյանտ ռեժիմ։

Սրա դեմն առեք,այլ ոչ թե տեսախցիկների առաջ Լուկաշենկոյին կամ ընդդիմությանը պատախանեք։

Ամենազզվելի երեւութը կարծում էի դավաճանությունն է,բայց ոչ՝ անամոթությունն է։

Անամոթությունն է ծնում դավաճանություն եւ հպարտ ինքնագոհություն»,- գրել է Շարմազանովը։

--00--ԱՀ

8726