Արցախի ՄԻՊ-ն ընդունել է «Արցախի փրկություն» շարժման անդամներին․ ի՞նչ է քննարկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

նկար

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը փետրվարի 7-ին ընդունել է «Արցախի փրկություն» շարժման անդամներին: Այդ մասին հայտնում են Արցախի ՄԻՊ-ի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են շարժման նպատակներն ու խնդիրները, որոնք հիմնված են հանուն Արցախի փրկության ազգային համախմբան գաղափարի վրա։

Պաշտպանը ներկայացրել է տարբեր հարցերում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության իրավասություններն ու պատրաստակամություն հայտնել դրանց շրջանակներում ակտիվորեն համագործակցել շարժման անդամների հետ։

--00—ԼՄ