Նախկինում ամոթ էր, որ Ադրբեջանի հետ հարցերով ՀԱՊԿ-ին դիմեինք, ինքնուրույն պատժում էինք հակառակորդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Հայաստանը մեր ղեկավարման օրոք երբեք չէր դիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Ադրբեջանի հետ ծագած հարցերի ժամանակ ռազմական օգնություն ստանալու խնդրանքով, քանի որ բանակն ինքնուրույն կարող էր պատժել հակառակորդին։ Այս մասին ուրբաթ խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ մանրամասնելով, որ կազմակերպության ռազմական ներուժը նախատեսված էր Թուրքիայի հնարավոր հարձակման դեպքում։ 

«Ակնհայտ է, որ կրած պարտությունից հետո հնարավոր չէ միայնակ լուծել անվտանգային խնդիրները։ Հիմա Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, և ինչպես կարողացավ արագ կազմակերպել Ղազախստանի հետ հարցը, նույնն էլ թող անի իշխանությունը մեր պարագայում», - ասել է Օհանյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր