Երևանում հայտնաբերվել է բանկի վարչության պետի տեղակալի դին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Հասարակական

Այսօր՝ հունվարի 12-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նժդեհի փողոցում՝ Շենգավիթի թաղապետարանի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի փողոցային հատվածում՝ «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղի դիմաց, տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ,  52-ամյա  Ա. Ղ.-ն էր, որն աշխատում էր Հայաստանում հայտնի բանկերից մեկում՝ պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետի տեղակալ: 

--00--ԿԿ