Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է․ Երևան-Սևան ճանապարհին առկա է մառախուղ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզում (բացի Աշտարակ քաղաքից) և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երևան-Սևան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

--00--ԱՀ