Կանադահայ Ջորջ Թոմասեանը և սիրիահայ Ժոսլին Պալին հայրենիքում ամուսնացան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

ամուսնություն

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել` կից հետևյալ գրառմամբ.

«Մեր գրասենյակում այսօր փոքրիկ հարսանիք էր: Կանադահայ Ջորջ Թոմասեանը և սիրիահայ Ժոսլին Պալին հայրենիքում ամուսնացան: Նրանք փաստաթղթային խնդիրներ ունեին, որոնց լուծմանը մեր գրասենյակը սիրով աջակցեց: Ամուսնության գրանցումից հետո նորապսակները հյուրընկալվեցին մեր գրասենյակում, որը հայրենիքում նրանց յուրօրինակ տներից մեկն է: Եկեք երջանկություն մաղթենք մեր Ջորջին և Ժոսլինին»:

սփյուռքահայ

--00--ԱԹ