Ամբողջական պատվաստվածները 3 անգամ ավելի քիչ են հիվանդանում COVID-19-ով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

պատվաստում

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է տվյալներ, թե ամբողջությամբ պատվաստվելն ի՞նչ առավելություններ է տալիս:

«Համաձայն ԱՄՆ CDC-ի վերջին վերլուծությունների՝ ամբողջական պատվաստվածները՝

3 անգամ ավելի քիչ են հիվանդանում COVID-19-ով

COVID-19-ով հիվանդանալու դեպքում 2 անգամ ավելի քիչ են դիմում բժշկական օգնության կամ հոսպիտալացվում

Մահվան հավանականությունը 7 անգամ ցածր է ամբողջական պատվաստվածների շրջանում։

Պաշտպանե՛ք Ձեզ և Ձեր շրջապատին` պատվաստվելով և միաժամանակ հետևելով հակահամաճարակային կանոններին»,- հայտնում են ԱՆ-ից։

--00--ԱԹ