ԱՄՆ 11 նահանգներ դատական հայց են ներկայացրել պատվաստման պարտադրանքի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

պատվաստում

Առնվազն 11 ամերիկյան նահանգներ հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից խոշոր ընկերությունների աշխատակիցների վերաբերյալ տրված` կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման հրահանգի դեմ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: 

Միսսուրի նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շմիտտը հայտնել է, որ պարտադիր պատվաստման դեմ հանդես եկող և պարտադրանքը դադարեցնելու կոչ անող նահանգների կոալիցիայում ընդգրկվել են Միսսուրին, Արիզոնան, Նեբրասկան, Այովան, Արկանզասը, Մոնտանան, Ալյասկան, Վայոմինգը, Նյու Հեմփշիրը, Հարավային Դակոտան և Հյուսիսային Դակոտան: Դատական հայցին միացել են նաև մի քանի կազմակերպություններ:

--00--ԱԹ