ՌԴ-ն կապի մեջ է Երևանի ու Բաքվի հետ՝ սահմանային իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնությունը կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ՝ ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ խաղաղ հուն տեղափոխելու համար: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ 

--00--ԱԹ