Դատավորների զտման գործընթացը պետք է արագացնել․ գնդակը օրենսդիրի և գործադիրի դաշտում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Բարձրագույն դատական խորհրդի խնդիրը միայն դատավորների պատժելու կամ չպատժելու տիրույթում չէ։ Մենք ցանականում ենք ընդունել որոշումներ, որոնք կանխագելիչ նշանակություն կունենան ապագայում հնարավոր խախտումների համար։ Այս մասին հայտարարել է ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը։

«Վեթինգի խնդիրը չի ծագել 18 թ․ իշխանափոխությունից հետո, այլ շատ ավելի առաջ։ Դեռևս 11 թվականին մշակել եմ դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ»,- ասաց նա։

Ըստ ԲԴԽ նախագահի՝ դատավորների զտման գործընթացը պետք է մի քիչ ավելի արագացնել, ոչ թե վեց ամիսը մեկ արձանագրման ճանապարհով գնալ․

«Ինձ թվում է, որ հիմա գնդակը ոչ միայն գործադրի, այլև օրենսդիրի դաշտում է»։

--00--ԿԿ