Դելտա շտամով պայմանավորված` հոսպիտալացման սպասողների թիվն օրեցօր ավելանում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

հիվանդ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Տրիաժ կենտրոն այցելության տեսանյութը:

Այստեղ մասնագետներն աշխատում են 24/7 ռեժիմով. առցանց համակարգի օգնությամբ մասնագետները հասկանում են` որ պացիենտի հոսպիտալացումն է առաջնահերթ:

Վերջին ամիսներին կենտրոնն աշխատում է գերծանրաբեռնված. Դելտա շտամով պայմանավորված` հոսպիտալացման սպասողների թիվն օրեցօր ավելանում է:

--00--ԱԹ