Արցախում օրենքների փոփոխություն կարող է լինել․ խորհրդակցություն է եղել

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

ԱԺ

Հոկտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների, ԱԺ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Քննարկվել են հոկտեմբերի 28-ին կայանալիք ԱԺ լիագումար նիստի նախապատրաստման հետ կապված հարցեր:

Նիստի քննարկմանն է ներկայացվում  ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման  մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բնապահպանական վճարների դրույքաչափերի  մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախատեսվում են նաև պատգամավորների հայտարարություններ:

Խորհրդակցության ավարտին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց, որ լիագումար նիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 28-ին՝ժամը 11:00-ին:

 --00—ՄՀ

Տեսանյութեր