Արմեն Գևորգյանի նոր պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը լքեց դատական նիստերի դահլիճը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,  24 News

դատարան

 ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նոր պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը լքեց դատական նիստերի դահլիճը։  
 
Այսօր նիստի ժամանակ պաշտպանն անհամաձայնություն է հայտնել դատարանի գործողությունների հետ՝ նշելով, որ այդպես էլ չի ստացել քննվող գործի ամբողջական նյութերը։ Դատարանը պաշտպանական կողմին տրամադրել է նյութերի միայն 75 հատորը և դրանց ծանոթանալու համար տվել մեկ շաբաթ ժամանակ։

 --00—ՄՀ