Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք չառաջացնել անհարկի խուճապ․ համայնքապետարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Մեղրի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը հորդորում է առաջիկա օրերին կրակոցներ լսելու դեպքում հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ:

Մեղրիի համայնքապետարանը հայտնում է․

«Կարևոր

Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,

տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 27-ին և 28-ին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ:

Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»:

--00--ԱՀ