Կոտայքում 35-ամյա վարորդը Lexus GX470-ով բախվել է ապառաժ քարերին և ընկել ձորակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

47

Հոկտեմբերի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 22:10-ի սահմանում Երևանի բնակիչ, 35-ամյա Հրայր Ալեքսանյանը իր վարած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում դեպի Աշտարակ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և  մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ վթարի՝ վթարի հետևանքով վարոդ Հ. Ալեքսանյանը, ում  ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատի  փրկարարները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել նաև Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ վիրավորին հիվանդանոց  է ուղեկցել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: 

--00—ԼՄ