Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

կորոնավիրուս

Գեղաշենի համայնքապետարանից տեղեկացնում են, որ Գեղաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։

«Տեղեկացնում ենք Ձեզ, որ համայնքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի դեպք: Հարգելի՛ բնակիչներ, խնդրում ենք ՊԱՀՊԱՆԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից:

Բոլորին խնդրում ենք տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և հետևել սանիտարահիգենիկ կանոններին՝

❗️Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ
❗️Միմյանց հետ շփվելիս խստորեն պահպանել սանիտարա-հիգիենիկ կանոնները /ձեռքով չբարևել, չհամբուրվել, միմյանցից պահպանել առնվազն 1 մետր հեռավորություն/
❗️Խուսափե’լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)
❗️Համայնքապետարան այցելել խիստ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով սանիտարա-հիգիենիկ կանոնները(պարտադիր կրել դիմակ և ձեռնոց)
❗️Բոլոր տնտեսվարողներին, հիմնարկ-ձեռնարկություններին հորդորում ենք կիրառել հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ` աշխատակիցների և բնակիչների ապահովության համար

Եթե ունեք Կորոնավիրուսային վարակի ախտանշաններ(բարձր ջերմություն, հազ, շնչառության դժվարացում, թոքաբորբ) խնդրում ենք անհապաղ մեկուսանալ և զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ 010-55-06-01»,- ասված է հայտարարության տեքստում: