5000 զոհերի արյան վրա հրավառությո՞ւն է անելու․ այսքան անհայրենիք ո՞նց կարելի է լինել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

«5000 զոհերի արյան վրա հրավառությո՞ւն է անելու. այսքան անհայրենիք ո՞նց կարելի է լինել»,- ասաց սիրված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը 24TV-ի հետ զրույցում` անդրադառնալով սեպտեմբերի 21-ին` Անկախության օրը, նախատեսվող հրավառությանն ու տոնախմբությանը, որի մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Երգչուհին նաև անդրադարձավ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու, խաղաղության պայմանագիր ստորագրելու հայկական կողմի պատրաստակամությանը։

«5000-ից ավելի երեխեքի արյունը մարսե՞նք ու բացե՞նք Թուրքիայի հետ սահմանը, բարեկամությո՞ւն անենք: Խաղաղության պայմանագիր կլինի այն դեպքում, երբ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը»,-նշեց Պետրոսյանը:

Իսկ ինչ վերաբերում է Արցախի կորցրած տարածքները կարոտելուն ու այդ մասին երգելուն՝ Շուշան Պետրոսյանը համոզված ասաց.«Երգել Շուշիի ու Հադրութի մասին, նշանակում է համակերպվել պարտության հետ, իսկ պարտություն չի եղել, եղել է դավաճանություն»:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: 

--00--ԿԿ