ՄԻՊ-ը գերիների ու անհետ կորածների հարցը քննարկել է ՀՀ-ում ԿԽՄԿ ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ։

Հանդիպմանը քննարկվել են հայկական կողմի գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը։

--00—ՄՀ