ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 6, 24News
Անկլավների հարցը երբևիցե չի կարող լուծվել, եթե չկան համապատասխան պայմաններ սահմանները ճշտելու համար, այսինքն՝ առանց սահմանագծման և սահմանազատման: Այս մասին 24News -ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալվ Տավուշի Ոսկեպար համայնքում ռուս սահմանապահների տեղակայմանը:
Նրա խոսքով՝ այսօր շրջանառության մեջ է դրվում 2010 թվականի վարչատարածքայինի մասին օրենքը, սակայն այն ներքին կիրառման համար է, իսկ արտաքին կիրառման համար պետք է երկար խորհել, փաստաթղթեր և պատմական իրողությունները բացահայտել, որպեսզի Ադրբեջանի հետ պատմական սահմանները գծվեն:
«Սահմանագծման գործողությունները լինում են խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, իսկ եթե այսօր ստորագրվի խաղաղության պայմանագիր, նշանակում է Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը մեծ վնաս կհասցնի Արցախի խնդրին,ՀՀ իշխանությունները դրա մասին պետք է մտածեն: Իսկ ինչ վերաբերում է Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայմանն, ապա իմ կարծիքով, բոլոր նախապատրաստական աշխատանքները կապված են անկլավների հարցում Ադրբեջանին զիջումներ անելու համար»,-հավելեց նա:
--00--ԿԿ