Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանի վիրահատությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Հասարակական

Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանի վիրահատությունն ավարտվել է։ Այս մասին 24News-ին հայտնեց Երասխի համայնքապետարանի աշխատակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը հանդարտվել է գիշերը՝ ժամը 02։00-ին։

Փոխհրաձգության ընթացքում վիրավորում էր ստացել Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը, որը փորձում էր կազմակերպել ադրբեջանցիների գործողությունների արդյունքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

--00--ԿԿ