Թուրքական առափնյա ոստիկանությունը կրակ է բացել կիպրական մոտորանավակի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

ծով

Թուրքական նավը կրակ է բացել Կիպրոսի Հանրապետության առափնյա ոստիկանության մոտորանավակի վրա։ Այս մասին Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է կիպրական CNA լրատվամիջոցը։  

Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է.

«Թուրքական նավը կրակ է բացել կիպրական առափնյա ոստիկանության մոտորանավակի վրա, որը իրականացնում էր պարեկապահակային ծառայություն Կատո Պիրգոս Տիլլիրիա կոչվող ջրային տարածքում։ Այդ հատվոծում կիպրացիները փնտրում էին անօրինական ներգաղթյալներ Թուրքիայից»։

Հունական լրատվամիջոցը տեղի ունեցածը որակում է, որպես թուրքական կողմի սանձազերծած սադրանք։

Թուրքական լրատվամիջոցները փոխանցում են, որ  AFP-ի հետ զրույցում թուրք դիվանագետներից մեկը, ով չի ցանկացել իր անունը հայտնել, հերքել է տեղեկությունn առ այն, որ թուրքական կողմն է առաջինը կրակ բացել։ 

 --00—ՄՀ