Արմեն Գրիգորյանը՝ ԱԳ նախարար. իշխանությունները վերջնական որոշում են կայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Արմեն Գրիգորյան

Քիչ առաջ իշխանությունները վեջնական որոշում են կայացրել, որ ԱԳ նախարար կնշանակեն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ կայքի տեղեկությունների՝  փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրաժարվել են նշանակվել այդ պաշտոնին:

Կայքին հայտնի է դարձել, որ Արարատ Միրզոյանի հարցը մնացել է «օդում»: Աժ նախագահը վերջնական հստակեցվել է Ալեն Սիմոնյանն է, փոխվարչապետերը Սուրեն Պապիկյան և Մհեր Գրիգորյան, իսկ Արարատ Միրզոյանը դեսպան էլ չի ցանկանում: Նրա նշանակման հարցին որևէ ձևով լուծում չի տրվել: Փաշինյանն ասել է, որ պետք է նորից քննարկեն նրան ինչ որ տեղ նշանակելու հարցը:

--00--ԱԹ