Գերիներին առանց աղմուկի բերեք, մի՛ նկարեք․ Մնացական Բիչախչյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

նկար.

Ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նախ գերիներին առանց աղմուկի բերեք, մի՛ նկարեք: Հետո պետք չէ այսքան խորացնել քննարկումները նրանց շուրջ: Նրանք երեխաներ, հարազատներ ունեն: Նրանցից ով է հերոս, ժամանակը կտա գնահատականը: Բայց նրանց սպասող երեխաների ապրումները վերջ դնելուն, ծայրահեղ տարբեր քննարկումներով ավելի ենք խորացնում:

Մի կողմից ասում են ինչի Արցախից գերի չկա, մյուս կողմից՝ արցախցին գերի չէր ընկնի, իրեն կպայթացներ: Գիտե՞ք՝ մեր ցավն ինչումն է, իրար հանդեպ ատելության վարպետ ենք, հարկ եղած դեպքում էլ գիտության նոր ճյուղ կհիմնենք՝ «ատելագիտություն»:

Էս թեզը հնանա, սկսելու ենք ապարանցի քանի գերի ընկավ, երևանցի, կապանցի քանի և շարունակ: Մենք ամբողջ կյանքերս գերի ենք մեր պատրանքներին, մենք գերի ենք ինքներս մեզ: Երբ մենք ազատենք ինքներս մեզ մեր ստեղծած գերությունից, ուժեղ կլինենք ու միասնական»:

--00—ԼՄ