Հայաստանի թենիսի հավաքականը Դևիսի գավաթի խաղում հաղթեց Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

․

Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Սկոպիեում ընթացող թենիսի աշխարհի թիմային առաջնության` Դևիսի գավաթի 4-րդ լիգայում:

Այսօր կայացած 2-րդ տուրի խաղում մեր ընտրանին լարված պայքարում 2:1 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանի ազգային թիմին։ Մենախաղում կողմերը տարան մեկական հաղթանակ, իսկ ահա զուգախաղում հաջողությունն ուղեկցեց Սեդրակ Խաչատրյան/Հենրիկ Նիկողոսյան զույգին` 2:1:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը մրցաշարում տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը և միավորներով հավասարվեց Չեռնոգոիայի հետ: Խմբային փուլի երրորդ խաղում մերոնք կհանդիպեն հենց չեռնոգորիցների հետ:

--00--ԱՀ